ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Իրանի ԱԳ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանին
Աշխատանքային այցով Թեհրանում գտնվող Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 4-ին հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։ Հայաստանի ԱԳՆ փոխանցմամբ, հանդիպմանը հանգամանորեն քննարկվել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերում երկու երկրների միջև համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցերի լայն շրջանակ։ Նախարարները գոհունակություն են հայտնել դարերի խորքից եկող հայ-իրանական…
