Արցախի բոլոր մանկապարտեզները փետրվարի 27-ին կվերաբացվեն. Տեղեկատվական շտաբ
Արցախի բոլոր նախադպրոցական ուսումնական հաստատություններում (մանկապարտեզներում) փետրվարի 27-ից լիարժեքորեն կվերսկսվի ուսումնադաստիարակչական գործընթացը, ֆեսբուքյան էջում հայտնել է Արցախի տեղեկատվական շտաբը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը։ «Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հիշեցնում է, որ փետրվարի 27-ից Արցախի Հանրապետությունում գործող բոլոր նախադպրոցական ուսումնական հաստատություններում (մանկապարտեզներում) լիարժեքորեն կվերսկսվի ուսումնադաստիարակչական գործընթացը: Հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի համապատասխան ռեժիմի…
