February 2023 Page 20

Լաչինի միջանցքում տրանսպորտային բոլոր միջոցների ազատ երթևեկությունը պետք է շտապ վերականգնվի․ ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարությունը

Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված և հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը գնահատելու նպատակով փետրվարի 17-19-ը Հայաստան կատարած այցից հետո Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի մոնիտորինգի համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա) և Բորիանա Օբերգը (Շվեդիա) հանդես են եկել հայտարարությամբ:Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ԵԽԽՎ-ի կայքէջը, համազեկոցողները ընդգծել են, որ իրավիճակը Լաչինի միջանցքում պահանջում է անհապաղ գործողություններ։ «Այսօրվա դրությամբ Լեռնային Ղարաբաղի…

Կարդալ ավելին

Հաագայի դատարանի որոշումները պարտադիր կատարման համար են. Գուտերեշ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ի գիտություն է ընդունել ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումը և Ադրբեջանի իշխանություններին հիշեցրել, որ դրանք պարտադիր կատարման համար են: Այս մասին նշված է հայտարարության մեջ, որում ՄԱԿ-ի ղեկավարի անունից հանդես է եկել նրա մամուլի խոսնակը՝ Ստեֆան Դյուժարիկը։ Նշվում է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունում է միջազգային դատարանի նկատմամբ վստահությունը,…

Կարդալ ավելին

Մայիսի 1-ից մինչև հուլիսի 7-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն․ նախագիծ

Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին» կառավարության որոշման նախագիծը։ Գործադիրը նախատեսվում է 2023 թվականի մայիսի 1-ից մինչև հուլիսի 7-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ և ռազմատրանսպոր­տային պար­տա­կա­նություններ ունեցող մարմիններից ներգրավել տրանսպոր­տային միջոցներ։ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ անհրա­ժեշտություն է զինված ուժերում…

Կարդալ ավելին

Հայաստանը տարածքային պահանջներ չունի Ադրբեջանի նկատմամբ. ԼՂ հարցը պետք է լուծվի Բաքվի ու Լեռնային Ղարաբաղի միջև միջազգայնորեն տեսանելի երկխոսության միջոցով. Սարգիս Խանդանյան

ԱԺ պատվիրակությունը մասնակցել է Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի աշխատանքներին: Վեհաժողովում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը: «Երեկվա բանավեճի ընթացքում, երբ այս վեհաժողովի անդամները խոսում էին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման եւ դրա անհապաղ վերագործարկման անհրաժեշտության մասին, մեր ադրբեջանցի գործընկերները նրանց հակադարձում էին…

Կարդալ ավելին