Մահացած զինծառայողի գործով կալանավորվել են նրա 2 ծառայակիցները
Փետրվարի 19-ին մարտական դիրքում զինծառայող Հ.Պ.-ի մահվան դեպքի մի շարք հանգամանքներ են պարզվել։ Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ պարզվել է, որ 2023թ. հունվար-փետրվար ամիսներին մարտական դիրքում 2 իրար հաջորդող հերթապահությունների ընթացքում պայմանագրային զինծառայող, դիրքի պատասխանատու Ն.Մ.-ն եւ դիրքի ավագի օգնական Հ.Ա.-ն առաջին անգամ մարտական հերթապահության ընդգրկված առանձին զինծառայողներին, այդ թվում նաեւ` Հ.Պ.-ին, ենթարկել են ծաղրուծանակի, որոշ դեպքերում…
