Կոտայքի մարզպետը մեկ շաբաթով արձակուրդ է մեկնում. նրան կփոխարինի փոխմարզպետը
ՀՀ վարչապետ ՆԻկոլ Փաշինյանի որոշմամբ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն արձակուրդ կմեկնի: Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանին տրամադրել 2021-2022 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի չօգտագործված մասը և լրացուցիչ արձակուրդը՝ 5 աշխատանքային…
