February 2023 Page 278

Նույնականացվել է հայ զինծառայողի մարմինը. Հայտնի է անունը (լուսանկար)

ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը հայտարարություն է տարածել, որից տեղեկանում ենք, որ Հունվարի 27–ին Ադրբեջանից Հայաստանին փոխանցված զոհված հայ զինծառայողի մարմինը նույնականացվել է: Նա սեպտեմբերյան բախումների ժամանակ զոհված Վահե Թորոսյանն է։

Կարդալ ավելին

Երգչուհի Նառայի դստեր ավտոմեքենայից գողացել են անձնական իրերը

Երգչուհի Նառայի աղջիկը՝ Էլեոնորան Ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում հայտնել է, որ նրա մեքենայից գողություն է արվել: Նառայի դուստրը հրապարակել է գողության կադրերը` նշելով, որ իր մեքենայից առանց շտապելու, գողացել են անձնական իրեր: «Առանց ամաչելու և կաշկանդվելու տեսախցիկների առկայության պարագայում ավտոմեքենայից գողացել են անձնական իրերս, անգամ երեխայիս պայուսակը»,- գրել է նա:  

Կարդալ ավելին

«30 հազար երեխաներ այսօր մատնված են սովի ու ցրտի». Երևանում տեղի է ունենում բողոքի ակցիա ի աջակցություն Արցախի կանանց

Օրեր առաջ Արցախի կանայք բաց նամակ էին հղել Եվրամիության հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և կոչ արել քայլեր ձեռնարկել Արցախի ապաշրջափակմանն ուղղված։ Այս պահին մի քանի տասնյակ կանայք հավաքվել են Հայաստանում ԵՄ պատվիրակության դիմաց և խաղաղ ակցիա են իրականացնում ի աջակցություն Արցախի կանանց և աղջիկների։ Նշենք, որ արցախցի կանայք օրեր առաջ բաց նամակ էին…

Կարդալ ավելին

Ավտովթարի են ենթարկվել Ավետիք Չալաբյանն ու Արմեն Խաչիկյանը

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ այսօր, ճանապարհի մերկասառույցի պատճառով, ավտոթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Երևան-Սևան ավտոճանապարհի Չայնիի ոլորաններում բախվել են Lexus RX և Opel մակնիշի ավտոմեքենաները։ Ըստ նախնական տեղեկություների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Կոտայքի գումարտակի պարեկները։ Կայքի տեղեկություններով՝ Lexus-ի մեջ եղել են «Արար»…

Կարդալ ավելին