Անընդունելի ենք համարում խաղաղապահների հետ կապված ցանկացած չստուգված տեղեկության հանրայնացումը. Արցախի դատախազություն
Արցախի Հանրապետության դատախազությունը հայտնում է, որ երեկ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի տարբեր օգտատերերի կողմից տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ իբր Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուս զինվորականները ՀՀ-ից Արցախ տեղափոխելու նպատակով տարբեր քաղաքացիներից վճար են ստացել, ինչպես նաև հափշտակել իրենց փոխանցված ապրանքները: Դատախազությունը պարզաբանում է՝ այսօր Արցախի դատախազություն են հրավիրվել վերոգրյալ դեպքից տուժած անձինք, որոնց տված…
