Զինծառայողների շրջանում սմարթֆոնների առկայությունը բացառելու համար առաջիկայում կտրուկ քայլեր կիրականացվեն. Պապիկյան
Փետրվարի 28-ին ԶՈւ բանակային N զորամիավորումում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է հավաք-խորհրդակցություն՝ «Զինվորական կարգապահության առկա խնդիրները, դրանց պատճառահետևանքային կապերը և բարելավման ուղիները» թեմայով:Հավաքին մասնակցել են կայազորի ենթակա զորամասերի հրամանատարները, նրանց տեղակալները, ստորաբաժանումների հոգևոր սպասավորները, մարզի իրավապահ համակարգի ներկայացուցիչները: Զորամիավորման հրամանատարն իր զեկույցում ներկայացրել է ենթակայությամբ գործող զորամասերում արձանագրված կարգապահության խախտումների վիճակագրությունը, բացահայտված դեպքերը,…
