Արագած լեռան լանջին լեռնադահուկային և էկոգյուղատնտեսական նոր համալիր կստեղծվի․ Քերոբյան
Կառավարության նիստում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, որ ներդրումային ծրագրի տարածքը 4400 հա է և ընդգրկելու է Արագածոտնի մարզի Վարդենուտ, Արագած, Արայի և Շենավան բնակավայրերը։ «Ստեղծվելու է նոր գյուղ` 300 մինի ֆերմաներով, դրանց կից հյուրատներով։ Այնտեղ կկառուցվի նաև 3 մլն խմ տարողությամբ ջրամբար, որպեսզի գյուղատնտեսական համալիրն ունենա ջրի հասանելիություն»,– ասաց Քերոբյանը։ Լեռնադահուկային համալիրն ունենալու…
