March 6, 2023

Քննարկվում է Հայաստանում ռուսական դպրոցներ բացելու հարցը․ Կոպիրկին

Ներկա պահին քննարկվում է Հայաստանում ռուսական դպրոցներ բացելու հարցը։ Այս մասին ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտնել է հայտնի ռուս մարդկանց պատվին անվանակոչված երևանյան դպրոցների տնօրենների հետ հանդիպմանը։ Դեսպանը տեղեկացրել է, որ արդեն իսկ աշխատանքային խումբ է ստեղծվել, որը զբաղվում է ռուսաց լեզվով կրթությանն աջակցելու հետ կապված հարցերով։

Կարդալ ավելին

Մեղրիում ուժեղ քամու հետևանքով կաթսայատան խողովակը պոկվել ու վնասել է բնակելի շենքի տանիքը

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 10:35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 10 շենքի տանիքին երկաթյա խողովակ է ընկել և այն հեռացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ դեպքի վայր են ժամանել ՓԾ…

Կարդալ ավելին

Պատանդ ենք ադրբեջանցիների ձեռքում, Բաքվի նպատակն է՝ Արցախի ժողովրդից ստանալ ինչ հնարավոր է․ ԱՀ պետնախարար

Պատանդ ենք ադրբեջանցիների ձեռքում, Բաքվի նպատակն է՝ փորձել գերու և պատանդի հետ վարվել այնպես, ինչպես կամենում է և ստանալ գերուց՝ տվյալ դեպքում Արցախի ժողովրդից, ինչ հնարավոր է ստանալ։ Առաջին ալիքի՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասել է ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը․ «Ադրբեջանը բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկում է, որ մեզ բերի բանակցային սեղանի շուրջ, քննարկի այն…

Կարդալ ավելին

Զանգվածային անկարգություն և բախում Թուրքիայի առաջնության խաղում (տեսանյութ)

Ֆուտբոլի Թուրքիայի երկրորդ լիգայի «Բուրսասպոր» – «Ամեդսպոր» հանդիպումից հետո տեղի է ունեցել ֆանատների զանգվածային անկարգություն, նաեւ թիմերի ֆուտբոլիստների բախում, հաղորդում է birgun.net-ը։ Պահանջվել է ոստիկանական մեծաթիվ ուժերի միջամտությունը։ 7 երկրպագու ծանր վնասվածք է ստացել։ 2:1 հաշվով հաղթել է «Բուրսասպորը»։

Կարդալ ավելին