March 6, 2023 Page 6

Արմավիրում քամուց պոկված տանիքի կառուցատարրերն ապամոնտաժվել են

Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում մթերային խանութի տանիքը քամուց պոկվել է և ընկել ճանապարհի երթևեկելի հատված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով ապամոնտաժել են պոկված տանիքի կառուցատարրերը և հեռացրել ճանապարհի երթևեկելի…

Կարդալ ավելին

ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահը Հայաստանում է

ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր: Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումների շուրջ: Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին: Այս համատեքստում կարևորվել է Արդարադատության միջազգային դատարանի՝…

Կարդալ ավելին

Զինվորական կացարանում բռնկված հրդեհից այրվածքներ ստացած կապիտանը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ

Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհից այրվածքներ ստացած կապիտան Եղիշե Հակոբյանը Այրվածքաբանության ազգային կենտրոնից տեղափոխվել է զինվորական հոսպիտալ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ նրա փաստաբան Հովսեփ Սարգսյանից։ Նշենք, որ հրդեհի գործով կապիտանը մեղադրյալի կարգավիճակ ունի: Նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Հիշեցնենք, որ հունվարի 19–ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ՊՆ N զորամասի ինժեներասակրավորական վաշտի կացարանում հրդեհ…

Կարդալ ավելին

Գագիկ Ծառուկյանի «Արարատցեմենտ» ՓԲԸ-ն Արարատ համայնքին չի վճարել 118 մլն դրամ հողի վարձավճարը. «Հետք»

«Արարատցեմենտ» ՓԲԸ-ն արտադրական գործունեություն իրականացնելու համար Արարատ համայնքից վարձակալած հողերի համար 6 տարի վարձ չի վճարել։ «Հետք»-ը գրում է, որ «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի սեփականատերը գործարար Գագիկ Ծառուկյանն է, նա ընկերության 100% բաժնեմասը ձեռք է բերել 2006թ․-ին: Ծառուկյանի՝ համայնքին ունեցած հողի վարձավճարի պարտքը մոտ 118 մլն դրամ է։ Համայնքային հողերը կրաքարի և տրավերտինի հանքերն են, որոնք «Արարատցեմենտ»…

Կարդալ ավելին