March 6, 2023 Page 7

Արմավիրում ուժեղ քամին տապալել է շենքերից մեկի տանիքը (տեսանյութ)

Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում ուժգին քամին տապալել է երկհարկանի շենքերից մեկի թիթեղյա տանիքը և շպրտել փողոցի երթևեկելի հատված։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզպետարանի լրատվության վարչության պետ Տաթեւ Մկրտչյանը։ «Տուժածներ չունենք։ Հատուկ մեքենայի միջոցով հեռացրել են տանիքը և բացել երթևեկելի հատվածը։ Ըստ ընթացակարգի՝ իրենք պետք է դիմեն համայնքապետարանին և փոխհատուցում ստանան»,- ասաց…

Կարդալ ավելին

Ադրբեջանը փոխանցել է մեզ, որ կամ ընդունում եք ինտեգրացիոն քաղաքականությունը, կամ առկա խնդիրներին լուծում չի լինելու․ Արցախի նախագահ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 6-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ՝ Ազգային ժողովի քաղաքական ուժերի և շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ: Նիստը սկսելուց առաջ ներկաները նախ մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգել են մարտի 5-ին ադրբեջանական դիվերսիայի հետևանքով ԱՀ ներքին գործերի նախարարության զոհված ոստիկանների հիշատակը, այնուհետև նախագահ Հարությունյանը հանդես է եկել հայտարարությամբ: Երկրի ղեկավարի խոսքով՝ ստեղծված…

Կարդալ ավելին

ԱՀ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու՝ Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունը

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները մարտի 5-ին կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, մարտի 5-ին ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է արձակել Ստեփանակերտից…

Կարդալ ավելին

Ինչպե՞ս է Globbing-ը խաբել հայտնի TikTok բլոգերին (տեսանյութ)

Օրերս անդրադարձել էինք Գլոբբինգի անապահով առաքման թերի համակարգին, սակայն անարդյունք։ Մեր անդրադարձից հետո բազմաթիվ օգտատերեր արձագանքեցին, շատերը փորձեցին իրենց խնդիրը բարձրաձայնել, ու այդ դժգոհությունները սկսեցին ուղեկցվել  նաև տարատեսակ մեկնաբանությունների միջոցով։   Բայց այս ամենի մասին հերթով։ Մանրամասները ՝ Բաց TV-ի պատրաստած ռեպորտաժում  

Կարդալ ավելին