ԱԳ նախարարը Ղպտի ուղղափառ եկեղեցու առաջնորդին է ներկայացրել Արցախի հիմնախնդրի կարգավորման՝ հայկական կողմի տեսլականը
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, Եգիպտոս կատարած այցի շրջանակում Կահիրեում հանդիպել է Ղպտի ուղղափառ եկեղեցու առաջնորդ, Ալեքսանդրիայի Պապ և Սբ. Մարկոսի աթոռի պատրիարք Թավադրոս Երկրորդին: Ինչպես տեղեկանում ենք ԱԳՆ-ից, Թավադրոս պապի կողմից ընդգծվել է Եգիպտոսում հայկական համայնքի ունեցած նշանակալի դերակատարումը, որը յուրօրինակ կամրջի դեր է կատարում երկու հնագույն քաղաքակրթություններ ներկայացնող հայ և արաբ ժողովուրդների միջև: Նշվել…
