March 9, 2023 Page 3

Պայթյուն Աֆղանստանի հյուսիսում. Միջազգային լուրեր (տեսանյութ)

Շուրջ մեկ շաբաթ է Վրաստանում բողոքի ցույցեր են «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի նախագիծի ընդունման հետ կապված։ Ցուցարարները 2 պահանջ են ներկայացրել իշխանություններին առաջինը՝ չեղարկել «օտարերկյա գործակալների վերաբերյալ» օրենքը և ազատ արձակել նախորդ օրվա ակցիաների ընթացքում բոլոր ձերբակալվածներին։ Վրաստանի ՆԳՆ-ը ցուցարարներին հորդորել է չդիմել անօրինական գործողությունների, հակառակ դեպքում ոստիկանությունը ստիպված կլինի գործել իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում,…

Կարդալ ավելին

4-րդ հարկից ընկած 2 տարեկան փոքրիկի վիճակը ծանր է. ԲԿ–ից մանրամասներ են հայտնում

Չորրորդ հարկի պատուհանից ընկած երկու տարեկան երեխան գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների խիստ հսկողության տակ, նրա վիճակը գնահատվում է ծանր։ Այս մասին տեղեկանում ենք «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից։ «Փոքրիկի մոտ առկա է վերջույթների, կրծքավանդակի, կոնքի վնասվածքներ, շնչում է ինքնուրույն, վիճակը գնահատվում է ծանր»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ հայտնել էինք,…

Կարդալ ավելին

Քննարկվել են բենզալցակայանների հրդեհային և տեխնիկական անվտանգության ապահովման հարցերը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը և Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը կառավարությունում խորհրդակցություն են անցկացրել Երևանում գտնվող բենզալցակայանների և դրանց տեղակայման վայրերի հետ կապված հրդեհային ու տեխնիկական անվտանգության ապահովման հարցերի շուրջ: Հանդիպմանը մասնակցել են ոլորտի պատասխանատուները և մասնավոր ընկերությունների ներկայացուցիչները: Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը մանրամասներ է ներկայացրել 209 բենզալցակայաններում նախնական ստուգումների…

Կարդալ ավելին

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակել է Վերին Շորժայի ուղղությամբ, իրավիճակն առաջնագծում հարաբերական կայուն է. ՊՆ

Մարտի 9-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 20:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Կարդալ ավելին