Որդուս մարմինը 6-7 ամիս մնացել է Կապանի դիահերձարանում, երեխեքի զինգրքույկները հավաքել էին. զոհվածի ծնող
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում, նախագահությամբ դատավոր Ջոն Հայրապետյանի զորամասերից մեկի գումարտակի հրամանատար, ժամկետային և կրտսեր սպայական կազմի պետ Իշխան Վահանյանի գործով դատական նիստին հարցաքննվեց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Արման Գաբրիելյանի հայրը՝ Բենիկ Գաբրիելյանը: Նա պատմեց, որ որդին 2 ամիս 10 օր էր ծառայության մեջ. «Հոկտեմբերի 3-ին եմ խոսել տղայիս հետ, ինձ ասաց՝ պատերազմ…
