March 9, 2023 Page 8

ՊԲ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. Արցախի ՊՆ

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները մարտի 8֊ի ժամը 21։30-ից մարտի 9-ի ժամը 04։15-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Շուշիի, Մարտունու, Ասկերանի և Բերձորի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։  

Կարդալ ավելին

Մահացած զինծառայող Անդրանիկ Օհանյանը Սեյրան Օհանյանի հորեղբոր թոռն է․ Hraparak.am

Երեկ մահացած զինծառայող Անդրանիկ Օհանյանը, Hraparak.am-ի տեղեկություններով՝ Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի ազգականն է՝ հորեղբոր թոռը։ Այսօր առավոտյան ՊՆ-ից հաղորդեցին, որ մարտի 8-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Անդրանիկ Կարոյի Օհանյանի մարմինը:Ավելի ուշ Քննչական կոմիտեն մանրամասնեց․«2023թ․ մարտի 8-ին ՀՀ ՊՆ ՌՈ Բերդի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը զինավանի…

Կարդալ ավելին

Զինծառայողի դին հայտնաբերվել է անտառում՝ ծառից կախված վիճակում․ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվում են ժամկետային զինծառայող Անդրանիկ Օհանյանի մահվան հանգամանքները։ 2023թ․ մարտի 8-ին ՀՀ ՊՆ ՌՈ Բերդի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը զինավանի հավաքակայանի հարակից անտառում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Անդրանիկ Կարոյի Օհանյանի դին՝ ծառից կախված…

Կարդալ ավելին

117 հայ ընտանիքի հանել գցել են դուրս, բայց օգնություն են ուղարկել Թուրքիա․ՊՆ նախկին շենքի բնակիչները կառավարության դիմաց

Մեր պահանջը չի փոխվել, անփոփոխ է, ակնկալում ենք, որ թեկուզ ժամանակավոր, բայց վերադառնալու ենք մեր բնակարաններ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող ՊՆ նախկին շենքի բնակիչներից մեկը։ «Ես մեկ-երկու օր առաջ եղել եմ բնակարանում, ամեն ինչ գտնվում էր տակնուվրա արված, ջարդած վիճակում։ Հանրակացարանում բանալիներ են բաժանվել, թող նախ մեզ…

Կարդալ ավելին