March 10, 2023

Ռազմական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողները հետմահու պարգևներ են ստացել

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը մասնակցել է 2022թ. սեպտեմբերի 13-15-ը ռազմական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների հետմահու պարգևների հանձման՝ ՀՀ Պաշտպանության նախարարության կազմակերպած արարողությանը: Ներկաներին ուղղված ողջույնի խոսքում քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, նշել է. «Հարգելի՛ ծնողներ: Անասելի ծանր է խոսել մեր հերոսացած եղբայրների և քույրերի մասին: Առավել ծանր է խոսել, երբ դիմում ես Հայրենիքի զոհասեղանին իրենց զավակներին նվիրաբերած…

Կարդալ ավելին

Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը

Արցախգազ ՓԲԸ-ն հայտնում է, որ քիչ առաջ ադրբեջանական կողմը հերթական անգամ արգելափակել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը։ «Խնդրում ենք խստիվ կերպով հետևել անվտանգության կանոններին»,-ասված է հաղորդագրությունում:

Կարդալ ավելին

Դանակահարություն` Երևանի ավագ դպրոցներից մեկում

Դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։30-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Տիգրան Մեծի պողոտայի 74 հասցեից «աջ սրունքի, ձախ նստատեղի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բժիշկների շտապօգնության թիվ 45 խումբն իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոց է մեկնել Ոստիկանության Էրեբունու բաժնի հերթապահ խումբը` անչափահասների…

Կարդալ ավելին

Արցախում մարդկանց առողջապահական կարիքները մնում են չլուծված․ Ավանեսյանը՝ ԿԽՄԿ ներկայացուցչին

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի հետ քննարկել է Արցախում հումանիտար իրավիճակը և դեղորայքի տեղափոխման հետ կապված դժվարությունները: Տեղեկանում ենք ԱՆ լրատվական ծառայությունից։ «Թեև Կարմիր խաչի աջակցությամբ 100 քաղաքացի տեղափոխվել է Հայաստան անհետաձգելի բուժօգնություն ստանալու, իրավիճակը չի փոխվել և փակ ճանապարհի պայմաններում մարդկանց առողջապահական կարիքները մնում են չլուծված»,-նշել է նախարարը:…

Կարդալ ավելին