March 10, 2023 Page 11

Կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 46-ի

Հայաստանի Հանրապետությունում մարտի 10-ի ժամը 10:00-ի դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 46-ի։ Նրանցից 15-ը հոսպիտալացված է, 17-ը չի հոսպիտալացվել, 14-ը դուրս է գրվել: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից, հիվանդների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: 46 վարակվածներից 43-ը պատվաստված չեն, 3-ը պատվաստված է մեկ դեղաչափով: Նախարարությունից հիշեցնում են, որ պատվաստումների…

Կարդալ ավելին

Թուրքիայում հերթական երկրաշարժն է գրանցվել

Ուրբաթ՝ մարտի 10-ին, Թուրքիայում հերթական երկրաշարժն է գրանցվել։ Ինչպես հաղորդում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4,7 մագնիտուդ։ Սեյսմոլոգների տվյալներով՝ ստոգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է ավելի քան 590 հազար բնակչություն ունեցող Կեսարիա քաղաքից ութ կիլոմետր հարավ-արևմուտք։ Երկրաշարժի օջախը 5 կմ խորության վրա էր։ Ստորգետնյա ցնցումների հետևանքով ավերածությունների կամ տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։

Կարդալ ավելին

Արմեն Փամբուխչյանին վարչապետն իր մոտ կտանի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արտակարգ իրավիճակների նախարարությունը դեռեւս 2 ամիս կշարունակի գոյություն ունենալ, մինչեւ Ներքին գործերի նորաստեղծ նախարարության վրջնական կազմավորումը չավարտվի: Ինչպես Փաշինյանն էր ասում, գործընթացն արվում է անցումն անցնցում ապահովելու համար։ Եվ, ահա, ԱԻՆ նախկին նախարար Արմեն Փամբուխչյանը դեռեւս չգիտի, թե պաշտոնանկությունից հետո Փաշինյանն իրեն ինչ պաշտոն կառաջարկի։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ ՔՊ-ի…

Կարդալ ավելին

Ռուսաստանի հետ բարեկամությունը նրա համար է, որ մեր թշնամին չդառնա. Հրանտ Բագրատյան. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Անգամ Հայաստանի նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանն է եկել այն եզրահանգման, որ չպետք է Ռուսաստանին դարձնել թշնամի: -Ես ռուսամոլ չեմ, բայց մի բանում համոզված եմ՝ չպետք է շատացնել Հայաստանի թշնամիների թիվը: Եթե Հայաստանն ունի երկու թշնամի՝ Ադրբեջանն ու Թուրքիան, ապա ամենեւին էլ պարտադիր չէ Ռուսաստանին էլ դարձնել Հայաստանի թշնամի: Եթե մենք Ռուսաստանին ասում ենք գնա,…

Կարդալ ավելին