Լեռնային Ղարաբաղում շատերը վախենում են, որ Ադրբեջանի հետ բանակցություններում Հայաստանը կհրաժարվի իրենցից. Արտակ Բեգլարյանը՝ «Լա Լիբերտե» թերթին
Շվեյցարական առաջատար «Լա Լիբերտե» թերթն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը՝ մեկնաբանություններ ստանալով Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանից և քաղաքացիներից: Հիվանդ երեխաների աջակցության հիմնադրամի ղեկավարը Սենորան «Լա Լիբերտե»-ին ներկայացրել է անցյալ տարվա դեկտեմբերից աշխարհից կտրված Լեռնային Ղարաբաղի բնակչության տառապանքները: «Արդեն 75 օր է շրջափակման մեջ ենք: Տրանսպորտի մեծ մասի աշխատանքը խափանվել է վառելիքի բացակայության պատճառով,…
