Նիկոլ Փաշինյանը նոր պատերազմ է բերում Հայաստանի գլխին․ Թևանյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է ․ «Նիկոլ Փաշինյանը շարունակում է հակառուսական քաղաքականությունը։ Հայաստանը ՀԱՊԿ-ին ներկայացրել է առաջարկ՝ գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից հրաժարվելու վերաբերյալ։ Ինչպես Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը, այնպես էլ Փաշինյանի այս հակառուսական քայլը տեղավորվում է Պրահայում ընդունված, ապա Մյունխենում վերահաստատված որոշման մեջ։ Սա նշանակում է, որ Ադրբեջանը…

Կարդալ ավելին

Ջերմաստիճանը Հայաստանում կբարձրանա 7-10 աստիճանով

Հանրապետության տարածքում մարտի 10-ի և 13-ի երեկոյան ժամերին, 14-15-ը` օրվա ընթացքում, առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Մարտի 11-12-ը, 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան` 2-4 մ/վ արագությամբ, մարտի 11-14-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 12-15 մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 10-12-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով:Երեւանում մարտի 10-ի ցերեկը, 11-13-ը, 15-ի ցերեկը…

Կարդալ ավելին

Հայտնի է Սյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով մահացած անձի ինքնությունը

Այսօր, ժամը 14.20-ին, ոստիկանության Կապանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Կապան համայնքի Նորաշենիկ բնակավայրի ճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. վթարի է ենթարկվել «ՊԱԶ» մակնիշի ավտոբուս: Ժամը 16.10-ի դրությամբ տուժած 24 քաղաքացի, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն:Նրանցից մեկը՝ 1970 թ. ծնված Թամարա Դավթյանը, մահացել է:

Կարդալ ավելին

ԱԱԾ–ն խուզարկություն է իրականացնում Երևանի փոխքաղաքապետի աշխատասենյակում

Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն է իրականացնում Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակում։ Այս մասին տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատել է  Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը։ Քաղաքապետարանից չեն հայտնում, թե ինչ վարույթի շրջանակում է իրականացվում խուզարկությունը։

Կարդալ ավելին