Կին բռնցքամարտիկներն աշխարհի առաջնությանը կմասնակցեն 6 մարզիկով

Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականը մարտի16-27-ը Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում կայանալիք աշխարհի առաջնությանը կմասնակցի 6 մարզիկով: Այս մասին հայտնում է ֆեդերացիան: Ազգային թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ աշխարհի առաջնությանը կմասնակցեն` 48 կգ Գայանե Տեր-Բարսեղյանը, 50 կգ Անուշ Գրիգորյանը, 54 կգ Եկատերինա Սիչևան, 60 կգ Էլիդա Քոչարյանը, 63 կգ Սոնա Հարությունյանը և 70 Անի Հովսեփյան:

Կարդալ ավելին

Կրակոցներ Երևանում․ կա վիրավոր

Կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 19:50-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Հասրաթյան փողոցում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, կրակոցները հնչել են Հասրաթյան 8 շենքի տարածքում, որտեղից մեկ հոգի շտապօգնության բժիշկների կողմից տեղափոխվել է հիվանդանոց։ Պարեկները սահմանազատել են տարածքը և սպասում են մինչև…

Կարդալ ավելին

Ռուս խաղաղապահները հրադադարի խախտման դեպք են արձանագրել

Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտման 1 դեպք է արձանագրվել: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ «Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը փաստի առնչությամբ համատեղ քննություն է անցկացնում ադրբեջանական և հայկական կողմերի հետ»,– ասված է հաղորդագրությունում։ ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը նաև շարունակում է Ստեփանակերտ-Գորիս ճանապարհահատվածով անարգել երթևեկությունը վերսկսելու շուրջ բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի…

Կարդալ ավելին

Ադրբեջանը ագրեսիայի նախապատրաստություն է տեսնում, նրան կանգնեցնելու բավարար ջանքեր չեն ձեռնարկում. Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանի պաշտպանության նախարարն այսօր խորհրդակցություն է անցկացրել, որտեղ հայտարարել է, թե «ադրբեջանական բանակն անհրաժեշտ վճռական քայլեր կձեռնարկի` կանխելու ցանկացած տիպի սադրանք»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Վերջինս նաև նշել է, որ տեսադիտարկման համակարգերը ֆիքսել են Արցախի պաշտպանական համակարգի մատակարարումների, ինչպես նաև` մարդկային ուժի` ՀՀ-ից Արցախ…

Կարդալ ավելին