Հայաստանի երիտասարդ մարմնամարզիկները մեկնում են Թբիլիսի
Հայաստանի երիտասարդ մարմնամարզիկները ուսումնամարզական հավաքի են մեկնում Թբիլիսի: Սպորտային մարմնամարզության երիտասարդական հավաքականի անդամները Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ուսումնամարզական հավաք կանցկացնեն մարտի 11-25-ը: Հավաքից անմիջապես հետո մարզիկները կմեկնեն Թուրքիայի Անթալիա քաղաք՝ մասնակցելու մարտի 29-ից ապրիլի 2-ը կայանալիք սպորտային մարմնամարզության աշխարհի երիտասարդական 2- րդ առաջնությանը: Հայաստանի հավաքականի կազմում են Էրիկ Բաղդասարյանը, Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը, Մարիետա Բուչախչյանը: Մարզիչներն…
