«Նոր Զովքից» առաջ ՊԵԿ-ը մտել է այլ սուպերմարկետ, սակայն ցանցի սեփականատերը կարողացել է լեզու գտել հարկայինի հետ. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Շաբաթներ առաջ իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնված «Նոր Զովք» ՍՊԸ-ն, պարզվում է, միակը չէ, որն աշխատում է այդ սիստեմով։ Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին քննչականը պաշտոնական հաղորդագրությամբ հայտնեց, որ «Նոր Զովք» ՍՊԸ-ն, կիրառելով ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները, հսկիչ-դրամարկղային մեքենայի ծրագրի միջամտությամբ առեւտուր իրականացնող գնորդներին տրամադրում է ֆիսկալ համար պարունակող ՀԴՄ կտրոններ, սակայն այդ կտրոններում…
