Կոչ ենք անում բոլոր քաղաքական, հասարակական ուժերին Արցախի փրկության օրակարգի շուրջ միասնական ճակատ ձևավորել. «Համախմբում» շարժում
«Համախմբում» շարժման խորհուրդը հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության ազգային ժողովի խմբակցությունների միացյալ հայտարարության վերաբերյալ: «Մարտի 13-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հինգ խմբակցությունները միասնական հայտարարությամբ հանդես եկան՝ դատապարտելով թշնամական Ադրբեջանի ցեղասպան գործողությունները, համոզմունք հայտնելով, որ ղարաբաղյան հակամարտությունը՝ որպես միջազգային օրակարգի հարց, պետք է լուծվի բանակցությունների միջոցով համապատասխան միջազգային կառույցների միջնորդությամբ ու երաշխիքներով, Մինսկի խմբի համանախագահ երկրների…
