March 15, 2023 Page 11

Բացահայտվել է առանց պետական գրանցման ավազի արդյունահանման դեպք. ՊԵԿ

ՀՀ պետական եկամուտների կեմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում է հարկային իրավախախտումների և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարը: Oրերս բացահայտվել է առանց ընդերքօգտագործման թույլտվության ավազի արդյունահանում իրականացնելու դեպք։ Մասնավորապես` Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Արմավիրի մարզում առանց լիցենզիայի իրականացվում է ավազի արդյունահանում: Ստացված օպերատիվ տվյալներն իրացնելու նպատակով` ՊԵԿ…

Կարդալ ավելին

Սևանա լճում հայտնաբերվել է 66-ամյա ձկնորսի դի. Shamshyan.com

Այսօր՝ մարտի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Հայրավանք գյուղի վարչական տարածքում, Սևանա լճում դի է նկատվում։ Քաղաքացիները Սևանա լճից դուրս են բերել ջրահեղձ եղած տղամարդուն։Իրավապահները պարզել են, որ մահացածը Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ 66-ամյա Փայլակ…

Կարդալ ավելին

Իրավիճակը հասել է մի կետի, երբ այն նույնիսկ Փաշինյանի համար է քաղաքական ինքնասպանություն․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Տարածաշրջանում և հատկապես Հայաստանի ու Արցախի շուրջ էսկալացիոն իրադրության մասին վերջին շրջանում անընդհատ տարբեր բնույթի լուրեր են շրջանառվում, դրա մասին հայտարարեց նաև իշխող ուժի ղեկավարը, ով փաստացի իրավիճակի պատասխանատուն է:Եթե ֆիլտրեք արտաքին, տարածաշրջանային գործոնները, ապա իրականում ո՞րն է այս փուլում նման ծանր իրավիճակի…

Կարդալ ավելին

ԱՄՆ-ն և Թուրքիան Վաշինգտոնում քննարկել են հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը

Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը Վաշինգտոն կատարած այցի շրջանակում հանդիպել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի և պետքարտուղարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդի հետ։ Ինչպես հայտնում է «Անադոլու» գործակալությունը, Սպիտակ տանը և Պետքարտուղարությունում տեղի ունեցած հանդիպումները ներառել են մի շարք արդիական հարցերի, այդ թվում՝ Հարավային Կովկասում իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի քննարկում:

Կարդալ ավելին