Նոր երկրաշարժեր և ջրհեղեղ Թուրքիայում. Զոհերի թիվն անցնում է 49.000-ը (տեսանյութ)

Ինչպես վերջին մեկ ամսում, այնպես էլ  վերջին 2 օրերի ընթացքում երկրաշարժերը Թեւրքիայում պարբերաբար կրկնվում են։ Ավերիչ երկրաշարժերից տուժած ողջ շրջաններում սարսափելի են նաև եղանակային պայմանները, որոնք առավել անելանելի իրավիճակ են ստեղծում բնակչության համար։ Մանրամասները՝ Բաց TV-ի պատրաստած ռեպորտաժում

Կարդալ ավելին

Չեմ պատրաստվում հրաժարական տալ. Սուրեն Պապիկյան

Լրագրողների հետ զրույցում ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ասաց ․ «Այս պահին ՀՀ սահմաններին կուտակումներ արձանագրված չեն, բայց դա չի ենթադրում, որ դրանով մեր աչալրջությունը պետք է դադարեցնենք։ Թող չստացվի, թե մենք պատրաստվում ենք պատերազմի, մենք մեր խաղաղության օրակարգից չենք շեղվում»: Հարցին, թե ինչպե՞ս է ՀՀ-ն դիմակայելու ռազմական էսկալացիային, Պապիկյանը պատասխանեց. «Դա զինված ուժերի դիմակայման…

Կարդալ ավելին

Նիկոլ Փաշինյանը պետք է չափերը ճանաչի, մարդը, ով իրեն գժի տեղ էր դնում, լրջությունից խոսելու իրավունք չունի․ Հայկ Մամիջանյան

Ասուլիսի ժամանակ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը  ասաց ․ «Նիկոլ Փաշինյանը պետք է չափերը լավ ճանաչի ու իր չափերը չանցնի, որովհետև մարդ, ով իր իսկ խոսքերով՝ ինքն իրեն գժի տեղ էր դնում, լրջությունից խոսելու իրավունք չունի։Կապված այն հարցի հետ, որ ՀՀ ԶՈՒ-ի 50 տոկոսն է միայն ներգրավված եղել 44-օրյա պատերազմին,…

Կարդալ ավելին

Հասարակական տրանսպորտում միասնական տոմսային համակարգի ներդրման աշխատանքները կմեկնարկեն այս տարի

Հասարակական տրանսպորտում միասնական տոմսային համակարգի ներդրման աշխատանքները կմեկնարկեն այս տարի։ Երևանի ավագանու նիստի ժամանակ Երևանի զարգացման 2022 թվականի ծրագրի իրականացման հաշվետվությունը ներկայացնելիս ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը: «Հասարակական տրանսպորտում միասնական տոմսային համակարգ ներդնելու նպատակով 2023 թվականին կայացել է մրցույթ, ունենք հաղթող օպերատոր։ Համակարգի ներդրման աշխատանքները կմեկնարկեն այս տարի»,- ասաց Հարությունյանը։ Հասարակական…

Կարդալ ավելին