Աջափնյակում մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցումը կտևի 4 տարի՝ նախագծի ամբողջական տարբերակը պատրաստ լինելուց հետո
Երևան քաղաքի Աջափնյակ թաղամասում մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցումը՝ նախագծի ամբողջական տարբերակը պատրաստ լինելուց հետո, կտևի 4 տարի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Երևանի ավագանու նիստի ժամանակ այս մասին ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը, ներկայացնելով Երևանի զարգացման 2022 թվականի ծրագրի իրականացման հաշվետվությունը։ «Երևան քաղաքի Աջափնյակ թաղամասում մետրոնպոլիտենի կայարան կառուցելու նպատակով 2022 թվականի…
