Կառավարությունը սուբսիդիա տրամադրեց «Վեոլիա ջուր» ընկերությանը, սակագինը չի բարձրանա
Կառավարությունը այսօրվա նիստում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների մեղմացման նպատակով սուբսիդիա տրամադրելու որոշում կայացրեց: «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի և ՀՀ կառավարության` ի դեմս ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի միջև՝ 2016թ. նոյեմբերի 21-ին կնքված ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրի (այսուհետ՝…
