Մեզ պետք է առավել կարգապահ, կազմակերպված համակարգ․ պետական նախարարը ներկայացրել է նորանշանակ ԿԳՄՍ նախարարին
Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Նորայր Մկրտչյանին: Պետական նախարարը երախտագիտություն է հայտնել նախարարի պաշտոնակատար Հասմիկ Մինասյանին և կրթության ոլորտի բոլոր պատասխանատուներին՝ Արցախի շրջափակման այս ծանրագույն շրջանում ցուցաբերած անձնանվեր աշխատանքի համար, իսկ Նորայր Մկրտչյանին մաղթել բեղմնավոր աշխատանք: «Մեզ անհրաժեշտ է առավել կարգապահ, առավել կազմակերպված,…
