Գրիգորի Խաչատուրովին կկալանավորեն
Վերաքննիչ դատարանը, քննելով դատախազության բողոքը, Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացրել։ Sputnik Արմենիայի տվյալներով Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու միջնորդությունը մերժել էր Հակակոռուպցիոն դատարանը` դատավոր Տիգրան Դավթյանի գլխավորությամբ։ Խաչատուրովը կալանավորվել է Սեյրան Օհանյանի գործի շրջանակներում։
