March 17, 2023 Page 10

Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ

Երևանում այսօր ցերեկը, մարտի 19-22-ը սպասվում է անձրև։ Մարտի 18-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև:Մարզերում այսօր ցերեկը, մարտի 19-ին, 20-ին, 22-ին՝ շրջանների զգալի մասում, 18-ին, 21-ին՝ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ մառախուղ: Օդի ջերմաստիճանը մարտի 18-ի ցերեկը կբարձրանա 3-5 աստիճանով: Արցախում այսօր և վաղը սպասվում է անձրև։

Կարդալ ավելին

Արցախի ԱԺ-ն դռնփակ քննարկում է կազմակերպել ռազմական դրությանը վերաբերող թեմայով

Արցախի խորհրդարանում այսօր՝ մարտի 17-ին, պաշտպանության, անվտանգության և  օրինապահպանության  հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ «Ռազմական դրության պայմաններում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների խնդիրները և գործողությունները քաղաքացիական պաշտպանության բնագավառում» թեմայով դռնփակ քննարկում է կազմակերպվել, որին ներկա էր նաև  ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը: Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ քննարկմանը հրավիրված էին ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը, ՆԳՆ…

Կարդալ ավելին

Արմեն Գրիգորյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Մարտի 17-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովին:ԱԽ քարտուղարը շնորհավորել է Տասմագամբետովին՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշոնում նշանակման կապակցությամբ: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը զեկուցել է Տաջիկստանի և Ղրղզստանի միջև սահմանազատման վերաբերյալ իրավիճակը: Արմեն Գրիգորյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը: Կողմերն անդրադարձել են…

Կարդալ ավելին

Մհեր Գրիգորյանն ընդունել է Եկատերինբուրգի քաղաքապետի գլխավորած պատվիրակությանը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ընդունել է Եկատերինբուրգի քաղաքապետ Ալեքսեյ Օրլովի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև առկա համագործակցությանն առնչվող հարցեր, այդ թվում միջտարածաշրջանային ապակենտրոնացված փոխգործակցության, առևտրատնտեսական, գիտատեխնիկական հարաբերությունների զարգացման, ինչպես նաև քաղաքաշինության ոլորտում համագործակցության հեռանկարները: Քննարկվել են նաև համագործակցության երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Նյութի աղբյուր

Կարդալ ավելին