March 17, 2023 Page 13

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն այցելել է «Եռաբլուր»

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել արցախյան պատերազմներում զոհված հերոսների հիշատակին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ուղեկցել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը։Իմանգալի Թասմագամբետովը ծաղկեպսակ է դրել արցախյան պատերազմներում զոհված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Հայաստան է ժամանել մարտի 16-ին։…

Կարդալ ավելին

Արշակ Հակոբյանի մեղադրանքը փոփոխվել է. նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին նոր որոշում է կայացվել

Դատախազը 2023 թվականի մարտի 15-ին քրեական հետապնդում հարուցելու մասին նոր որոշում է կայացրել 1997-2011 թվականներին Պաշտպանության նախարարությունում ծառայած, 2011-2018 թվականներին Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 4-րդ վարչության պետի տեղակալի և 5-րդ բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած Ա.Հ.-ի նկատմամբ: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից։ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով հիմնավորվել է,…

Կարդալ ավելին

Իրանի և Իրաքի սահմանին 5․1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Իրանի և Իրաքի սահմանային հատվածում 5․1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հաղորդում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով ժամը 22։32-ին։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 349 հազար բնակչություն ունեցող Սանանդաջ իրանական քաղաքից հարավ-արևմուտք, իսկ օջախը՝ 10 կմ խորության վրա։ Երկրաշարժի հետևանքով զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։ Նյութը ՝…

Կարդալ ավելին

Պուտինն ու Ալիևը քննարկել են հայ-ռուս-ադրբեջանական հարաբերությունների անվտանգության և կայունության ապահովումը. Կրեմլ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը: «Քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ապահովմանն ուղղված գործնական միջոցառումներ՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև հայտնի եռակողմ պայմանավորվածություններին համապատասխան։ Մտքերի փոխանակություն է տեղի ունեցել նաև տարածաշրջանում տրանսպորտային, լոգիստիկ և տնտեսական կապերի զարգացման շուրջ», –…

Կարդալ ավելին