March 17, 2023 Page 14

Զոդի կամրջի մոտ «Peugeot»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 10 մ սահել ձորակը

Մարտի 16-ին, ժամը 22։10-ին քաղաքացին դիմել է Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն առ այն, որ Զոդի կամրջին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։Պարզվել է, որ «Peugeot» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ․ Հ․, ծնված 1950 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորակը…

Կարդալ ավելին

Ամեն նախապայման ավելի է թուլացնելու հայկական քաղաքական գործոնն այս տարածաշրջանում․ թուրքագետ․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման տրամաբանության մեջ, ըստ թուրքագետ Վարուժան Գեղամյանի, նախապայմաններն անդադար են եղել: — Զիջեք Կարինը, էրզրումը, լավ կլինի, զիջեցինք, խնդիրներն առաջացան Վանում, ասացին` զիջեք Կարսը, լավ կլինի, ստացանք խնդիր Նախիջեւանում, զիջեցինք այնտեղ, խնդիրն եկավ Արցախ: Արցախը զիջում ենք, խնդիր ստացանք Սյունիքում: Խնդիրը ոչ թե նախապայմանների կատարման կամ չկատարման մեջ է,…

Կարդալ ավելին

ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը 2017 թվականին բերման է ենթարկվել թմրամիջոցներ օգտագործելու կասկածանքով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը 2017 թվականին բերման է ենթարկվել ոստիկանություն՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված ենթադրյալ հանցանք կատարելու կասկածանքով: Ավելին՝ անգամ քրեական գործ է հարուցված եղել, որը հետագայում կարճվել է: Իսկ ինչի՞ մասին է խոսքը. 2017 թվականի նոյեմբերի 28-ին Արթուր Հովհաննիսյանը իր Nissan March մակնիշի ավտոմեքենայով, եւ…

Կարդալ ավելին

Արցախի նախագահը Մոսկվայից հրահանգների է սպասում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, մեր տեղեկություններով, Մոսկվայից հրահանգների է սպասում։ Նիկոլ Փաշինյանի հետ վերջին հանդիպումից հետո նա փոքր-ինչ հուսահատված է վերադարձել Արցախ, քանի որ Փաշինյանը գրեթե բառացի կրկնել է Բաքվի խոսույթը, որ Արցախի՝ Ադրբեջանին ինտեգրվելու այլընտրանք չկա։ Հարությունյանը կարծում է, որ ինքն այլեւս անելիք չունի նախագահի պաշտոնում, եւ պատրաստվում է հրաժարական…

Կարդալ ավելին