Հայաստանի և Ղազախստանի միջև առևտրատնտեսական կապերը զարգանում են. Ղազախստանի դեսպան

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Ինչպես տեղեկանում ենք Ֆինանսների նախարարությունից, նախարարը բարձր է գնահատել Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցությունը: Վահե Հովհաննիսյանը համոզմունք է հայտնել, որ հայ-ղազախական հարաբերությունները զարգացման մեծ հեռանկար ունեն: Դեսպան Իմանբաևն իր հերթին շնորհակալություն է հայտնել նախարար Վահե Հովհաննիսյանին ընդունելության համար և շնորհավորել…

Կարդալ ավելին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին․ քննարկվել են փոխգործակցության օրակարգի հարցեր

Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային և նրա գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Վարչապետը, գոհունակություն հայտնելով ԱՄՀ-Հայաստան գործընկերության կապակցությամբ, կարևորել է ԱՄՀ աջակցությունը Կառավարության բարեփոխումների օրակարգին: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ նախորդ տարի ՀՀ-ն արձանագրել է տնտեսական աճի և պետական բյուջեի եկամուտների աճի…

Կարդալ ավելին

Ի՞նչ են խոսել Պուտինն ու Ալիևը․ Միջազգային լուրերն այսօր (տեսանյութ)

Այսօր հեռախոսազրույց են ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ նախագահները հեռախոսով քննարկել են Հարավային Կովկասում անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները։ Հաղորդագրության մեջ նշված է, որ կողմերը խոսել են կայունության ապահովմանն ուղղված գործնական միջոցառումների մասին, մասնավորապես Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև հայտնի եռակողմ համաձայնագրերի։ Մտքերի փոխանակություն…

Կարդալ ավելին

Արցախի ԱԳՆ-ն ողջունում է Եվրախորհրդարանի՝ ԵՄ-Հայաստան և ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ բանաձևերի ընդունումը

Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի կողմից 2023 թվականի մարտի 15-ին ընդունված բանաձևերում Ադրբեջանի իշխանություններին ուղղված կոչերը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության համապատասխան ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը, ինչպես նաև կատարել ՄԱԿ-ի Միջազգային դատարանի 2023 թ. փետրվարի 22-ի որոշմամբ սահմանված իրենց պարտավորությունները: Այս մասին ասված է Արցախի ԱԳՆ-ի՝ Եվրախորհրդարանի կողմից ԵՄ-Հայաստան և ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների…

Կարդալ ավելին