Ադրբեջանն ամեն ինչ անում է տարածաշրջանում խաղաղությունն անհնար դարձնելու համար․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պահանջներին ի պատասխան հանդես է եկել հայտարարությամբ․ «Ոչ մի խաղաղության պայմանագիր չի լինելու»,- սա մեջբերում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի 2023 թվականի մարտի 18-ին ունեցած ելույթից: Այս հայտարարությունն Ալիևն արել է Լեռնային Ղարաբաղի Թալիշ գյուղում, որը 44-օրյա պատերազմի հետևանքով հայաթափվել է: Ինչպես Թալիշում, այնպես էլ 44-օրյա պատերազմի հետևանքով հայաթափված…

Կարդալ ավելին

Կոտայքում վթարի հետևանքով կան վիրավորներ. վարորդներից մեկը ԱԱԾ աշխատակից է, ով խմած է եղել

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը՝ ժամը 00:30-ի սահմաններում Զովունի-Քանաքեռավան ավտոճանապարհին բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 26-ամյա Մերուժան Ղազարյանի վարած Mercedes մակնիշի և Երևանի բնակիչ 29-ամյա Սևակհամիկ Դերնղիշյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները Վթարի հետևանքով Ս․ Դերնղիշյանը և ուղևորներ՝ Արարտի մարզի բնակիչ 33-ամյա Տարոն Օհանյանն ու Երևանի բնակիչ 28-ամյա Սոֆյա Մելքոնյանը մարմնական…

Կարդալ ավելին

Էդիկ Հարությունյանը ադրբեջանցու նկատմամբ տպավորիչ հաղթանակով նվաճեց բրոնզե մեդալ

Էդիկ Հարությունյանը ադրբեջանցու նկատմամբ տպավորիչ հաղթանակով բրոնզե մեդալ նվաճեց Ռումինիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում: 57 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար գոտեմարտում Հարությունյանը մրցեց Ադրբեջանը ներկայացնող Նուրադին Նովրուզովի հետ և ժամանակից շուտ հաղթանակի հասավ 13:2 հաշվով: Էդիկ Հարությունյանը Եվրոպայի առաջնության առաջին մրցումային օրը պարտվել էր մենկարկում, բայց բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն է…

Կարդալ ավելին

Աղդամում արկ է պայթել, էքսկավատորի վարորդը վնասվածք է ստացել

Աղդամի շրջանի Աֆեթլի գյուղի գյուղատնտեսական հողատարածքում պայթյուն է որոտացել։ Գյուղի բնակիչ Էլմիր Յուսիֆովը էքսկավատորով խրամատ փորելիս դիպել է հողի մեջ թաղված չպայթած արկին, APA-ին հայտնել են ՆԳՆ մամուլի ծառայությունից։ Արդյունքում պայթյուն է եղել։ Միջադեպի ժամանակ վնասվել է տեխնիկան։ Դեպքի վայրն ուսումնասիրելիս հայտնաբերվել է ևս մեկ չպայթած հակատանկային ական։ Յուսիֆովը ստացել է թեթև վնասվածք։ Փաստը հետաքննվում է։

Կարդալ ավելին