Կնյազ Իբոյանը հաղթել է թուրք մրցակցին և կպայքարի չեմպիոնի կոչման համար

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 86 կգ քաշային Կնյազ Իբոյանը համառ պայքարում 3։2 հաշվով հաղթեց նաև թուրք մրցակցին և դուրս եկավ եզրափակիչ: Իբոյանն ավելի հաղթել էր նաև Ադրբեջանի ներկայացուցչին։ Ոսկե մեդալի համար պայքարելու հնարավորություն ունի նաև Մեժլում Մեժլումյանը, որը կիսաեզրափակչում 6։5 հաշվով առացելության է հասել Իտալիայի ներկայացուցչի նկատմամբ։

Կարդալ ավելին

Պետք է արմատախիլ անենք կոռուպցիոներին, որը կարող է ծվարած լինել մեր շարքերում. Կարեն Անդրեասյանը ՝ դատավորներին

Մենք պետք է արմատախիլ անենք այդ մեկ կոռուպցիոներին, որը կարող է հայտնվել կամ ծվարած լինել մեր շարքերում: Այս մասին դատավորների ժողովին հայտարարել է ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը: «Ուղիղ 10 տարի առաջ հենց այս օրերին ես հանդիպում էի ոչ թե երկրի գրեթե բոլոր դատավորների հետ, այլ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցների հետ, և իրենց ասում էի,…

Կարդալ ավելին

Հայաստանի ազգային հավաքականն սկսել է մարզական հավաքը

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մարտի 18-28-ը մարզական հավաք է անցկացնում ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Հավաքական հրավիրված 26 ֆուտբոլիստներից հավաքին արդեն միացել են Հայաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող ֆուտբոլիստները, բացառությամբ Երջանիկ Ղուբասարյանի, իսկ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստներից հավաքականի ճամբարում է արդեն Կամո Հովհաննիսյանը: Այսօր Հայաստանի ազգային հավաքականն անցկացրել է առաջին մարզումը: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը մարտի…

Կարդալ ավելին

Կատարի գործընկերոջ հրավերով Անահիտ Ավանեսյանը Դոհայում է

Կատարի պետության հանրային առողջության նախարար Հանան Մոհամեդ Ալ Քուվարիի հրավերով ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Կատարի մայրաքաղաք Դոհայում է` մասնակցելու Միջին Արևելքի առողջապահության ոլորտում որակի և անվտանգության ֆորումին։ Եռօրյա ֆորումի այս տարվա գլխավոր ուղղվածությունը արտակարգ իրավիճակներում առողջապահական համակարգի տոկունության ու կայունության բարձրացումն է:

Կարդալ ավելին