Վանաձոր քաղաքի փրփրապլաստի արտադրամասում հրդեհ է բռնկվել

Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Աղայան փողոցում գտնվող փրփրապլաստի արտադրամասում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբն ու հրշեջ-փրկարարական ջոկատից ևս…

Կարդալ ավելին

Կնյազ Իբոյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Կնյազ Իբոյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Այդ մասին հայտնում է Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Էդիկ Հարությունյանը (57 կգ) հաղթեց սփոփիչ գոտեմարտում և բրոնզե մեդալը կվիճարկի ադրբեջանցի Նովրուզովի հետ: Նարեկ Գրիգորյանն (79 կգ) էլ բրոնզե մեդալի համար կպայքարի Ադրբեջանը ներկայացնող Ամիրասլանովի…

Կարդալ ավելին

Լուսինե Կիրակոսյանի առողջական վիճակը վատացել է․ նրա վիճակը ծայրահեղ ծանր է

ՀՀ վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանի առողջական վիճակը վատացել է, նա տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն: NEWS.am-ը Էրեբունի բժշկական կենտրոնից տեղեկացել է, որ դերասանուհին երեկ շտապօգնության մեքենայով է տեղափոխվել Էրեբունի ԲԿ, համապատասխան հետազոտություններ անցնելուց հետո նրա մոտ ախտորոշվել է երկկողմանի թոքաբորբ, նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք: Բժշկական կենտրոնից հաղորդել են, որ Լուսինե Կիրակոսյանը մի քանի օր…

Կարդալ ավելին

Ալիևը նշել է՝ որն է «Հայաստանի համար 29,000 քառակուսի կիլոմետր տարածքում հանգիստ ապրելու պայմանը»

Եթե Հայաստանը չճանաչի մեր տարածքային ամբողջականությունը, մենք էլ չենք ճանաչի նրանց տարածքային ամբողջականությունը։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: «Հայաստանի համար 29 հազար քառակուսի կիլոմետր տարածքում հանգիստ ապրելու պայմանը մեկն է՝ պետք է ընդունի մեր պայմանները. պաշտոնապես ճանաչել Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք, մեզ հետ խաղաղության պայմանագիր կնքել, մեր պայմաններով սահմանազատման աշխատանքներ կատարել»,- ասել…

Կարդալ ավելին