March 20, 2023

ՊՆ֊ն հերքում է՝ Ջերմուկում հրադադարի խախտում չկա

Լրատվամիջոցներից մեկը քիչ առաջ գրել էր, որ Ջերմուկում իրավիճակը պայթունավտանգ է և լսվում են կրակոցի ձայներ։ 168.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանն ասաց, որ լրատվամիջոցներում տարածվող տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ «Պաշտպանության նախարարությունը հրադադարի խախտումների վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններ տարածում է»,-նշեց նա։

Կարդալ ավելին

Բեռնատարները երկկողմանի փակել են Վերին Խոտանան-Աղվանի ավտոճանապարհը

Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան-Աղվանի ավտոճանապարհին բեռնատարը բեռնվածության պատճառով արգելափակվել է։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են երկու բեռնատար․ ճանապարհը երկկողմանի փակ է։

Կարդալ ավելին

4 զոհ , 60 վիրավոր ․Հանգստյան օրերի քրեական քրոնիկոնը (տեսանյութ)

Հանգստյան օրերի ընթացքում ՀՀ տարածքում տեղի ունեցած ավտովթարների , արտակարգ իրավիճակների և դժբախտ պատահարների հետևանքով մահացել է 4 ՝ վիրավորվել 60 մարդ։   Մանրամասները՝ տեսանյութում:

Կարդալ ավելին