Քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել ՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։  

Կարդալ ավելին

Երևանում բեռնատար գնացքը բախվել է գծերի վրայով անցնող 71-ամյա քաղաքացուն․ նա տեղում մահացել է

Այսօր՝ մարտի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Աերացիա թաղամասով անցնող գնացքի գծերի վրա քաղաքացին ընկել է գնացքի տակ և տեղում մահացել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկների խումբն արձանագրել է քաղաքացու մահը։ Բժիշկները նաև տեղում բուժօգնություն են…

Կարդալ ավելին

ՔԿ-ն` Իշխան Սաղաթելյանի որպես կասկածյալ հարցաքննելու վերաբերյալ լուրերի մասին

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Իշխան Սաղաթելյանին ՀՀ քննչական կոմիտեում որպես կասկածյալ հարցաքննելու, առավել ևս գործը կարճելու համար «արարքն ընդունել» համոզելու, իրավապահների պայմաններն ընդունելուց վերջինիս հրաժարվելու մասին հրապարակումներն իրականության չեն համապատասխանում։ Ավելին, քրեական վարույթով, որը, ըստ ամենայնի, նկատի է ունեցել տեղեկատվությունը տարածողը (քանի որ հրապարակումներում վարույթը կոնկրետ նշված…

Կարդալ ավելին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Դանիական-հայկական բարեգործական առաքելություն» ՀԿ-ի անդամներին

Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Դանիական-հայկական բարեգործական առաքելություն» հասարակական կազմակերպության ատենապետ Հայր Մայքլ Թոմսենին և կազմակերպության հոգաբարձուների խորհրդի անդամ Ինգրիտ Ֆանդերբրիղեն Բիերեին՝ ուղեկցությամբ գործադիր տնօրեն Արշավիր Գաբուճյանի: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։ Նորին Սրբությունն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց բարեգործական կազմակերպության պատասխանատուներին…

Կարդալ ավելին