Կենսաթոշակային տարիքի քաղաքացիներին աշխատանքից ազատել չեն կարողանա. նոր նախագիծ
Եթե աշխատողը 2.5 տարվա ընթացքում արձակուրդ գնալու դիմում չի ներկայացնում, ապա գործատուն հնարավորություն կունենա իր հայեցողությամբ նրան ուղարկել արձակուրդի: Այս մասին ԱԺ–ում փոփոխությունների փաթեթը ներկայացնելու ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը: «Նման փոփոխություն է առաջարկվում իրականացնել աշխատանքային օրենսգրքում։ Այժմ աշխատանքի ընդունվելուց հետո 6 ամսվա ընթացքում աշխատողին արձակուրդ չի տրվում: Առաջարկում ենք,…
