Ադրբեջանցիները հայ զինծառայողի են առևանգել. Հակիրճ լուրերն այսօր (տեսանյութ)

Այսօր ՀՀ ՊՆ-ն պաշտոնական հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է, որ առավոտյան ժամը 12:20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ զինծառայողը մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս, վատ տեսանելիության և մառախուղի պայմաններում նախնական տվյալներով մոլորվել է տեղանքում ու մեքենայով հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Անմիջապես մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքներ, քայլեր են ձեռնարկվում զինծառայողի՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող…

Կարդալ ավելին

Ուզում եմ հորդորել՝ հրաժարվել «Հայաստանի որևէ իշխանություն բերեց պատերազմ» խոսույթից. Հակոբ Արշակյան

ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանն ԱԺ ամբիոնից անդրադարձավ Արցախի հիմնախնդրի կարգավորման 1998 թվականի նոյեմբերին առաջարկված փաստաթղթի տարբերակին և հայտնեց, որ հինգերորդ կետում գրված է հետևյալը՝ ԼՂ քաղաքացիները, որպես անձը հաստատող վկայական, կունենան Ադրբեջանի անձնագիր «Լեռնային Ղարաբաղ» հատուկ նշումով: «Միայն ԼՂ կառավարությունն իրավունք կունենա նման անձնագիր հանձնել: ԼՂ հայկական ծագում ունեցող քաղաքացիները կարող են արտագաղթել Հայաստան և…

Կարդալ ավելին

Արցախի և Ադրբեջանի միջև ուղիղ բանակցությունների միջազգային մեխանիզմի վերականգնումը բխում են միջազգային իրավունքի պահանջներից. Արցախի ԱԳՆ

Արցախի ԱԳՆ-ն հանդես է եկել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև. «Արդեն 100 օր է, ինչ շարունակվում է Ադրբեջանի կողմից Արցախի անօրինական շրջափակումը, որի վերջնական նպատակն է ոչնչացնել Արցախի ժողովրդին որպես այդպիսին՝ վտարելով նրան պատմական հայրենիքից: Ուղեկցելով իր գործողություններն ուժի կիրառմամբ և ահաբեկչությամբ՝ Ադրբեջանը վարում է Արցախի ժողովրդի ինքորոշման իրավունքն ուժի…

Կարդալ ավելին

Անահիտ Ավանեսյանը կգործուղվի Սանկտ Պետերբուրգ

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մարտի 22-24-ը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն։ Անահիտ Ավանեսյանն ու ԱՆ բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Քնար Ղոնյանը Սանկտ Պետերբուրգում կմասնակցեն «Առողջ հասարակություն» համաժողովին։ Նրանց գործուղման ծախսերը կկատարվեն պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: Նշենք, որ Ավանեսյանը մարտի 29-ից մինչև ապրիլի 1-ն էլ կգործուղվի Շվեյցարիա՝ մասնակցելու Պատվաստանյութերի և իմունիզացիայի…

Կարդալ ավելին