Հակառակորդի կրակոցից Երասխում զինծառայող է զոհվել

Մարտի 22-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում, Երասխի հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Արշակ Սերյոժայի Սարգսյանը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Կարդալ ավելին

Պաշտոնյայի ստացած ո՞ր նվերներն են դառնում պետության կամ համայնքի սեփականությունը

«Հանրային ծառայության մասին» օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում սահմանվել են նվերներ ընդունելու վերաբերյալ նոր կանոններ։ Ներկայիս կարգավորումներով հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողներին արգելվում է աշխատանքային գործունեությունն իրականացնելու հետ կապված նվերներ ընդունել: Վերջիններս պարտավոր են նաև միջոցներ ձեռնարկել, որ իրենց ընտանիքի անդամները ևս այդպիսի նվերներ չընդունեն: Թույլատրելի նվերներ են համարվում միայն պետական, պաշտոնական, աշխատանքային այցերի…

Կարդալ ավելին

Արարատ Միրզոյանը և Իրանի ԱԳ փոխնախարարը քննարկել են տարածաշրջանի անվտանգային իրավիճակի վերջին զարգացումները

Երևանում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Ալի Բաղերի Քանիի գլխավորությամբ կայացել են Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարությունների միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները։ ԱԳՆ-ից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են հայ-իրանական երկկողմ քաղաքական օրակարգի հարցերի լայն շրջանակ, գոհունակությամբ ընդգծել քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, անդրադարձել Հայաստանի և Իրանի միջև…

Կարդալ ավելին

Նիկոլ Փաշինյանը՝ ազգային փոքրամասնությունների համայնքներում ֆինանսական ծրագրերի մասին

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց, թե Կառավարությունն ինչ ծրագրեր է իրականացնում կամ պատրաստվում իրականացնել ազգային փոքրամասնությունների համայնքներում: «Ազգային փոքրամասնությունների մեր հարգելի քույրերը և եղբայրները չեն ցանկացել, որ խոշորացում տեղի ունենա՝ դրա մեջ տեսնելով սպառնալիք համայնքի բնականոն կյանքի համար: Սա մենք…

Կարդալ ավելին