ՀՅԴ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության դիմաց

ՀՅԴ–ի աշխարհասփյուռ կառույցները շարունակում են իրենց ձայնը բարձրացնել աշխարհի տարբեր անկյուններում` ի աջակցություն Արցախի և արցախահայության: ՀՅԴ–ի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Արցախի 100-օրյա շրջափակման կապակցությամբ ՀՅԴ Շվեդիայի Երիտասարդական միությունը երեկ բողոքի ակցիա է իրականացրել Ստոկհոլմում: «Այսօր 100 օրն է, ինչ Արցախի 120 հազար հայեր արգելափակվել են Ադրբեջանի կողմից: Դադարեցրե՛ք Արցախի էթնիկ զտումը: Բացե՛ք Լաչինի միջանցքը», –…

Կարդալ ավելին

Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել․ ԱՀ ՆԳՆ

Արցախի Հանրապետության Ներքին Գործերի նախարարությունը տեղեկացնում է որ ,Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել, թե իբր հայկական կողմը՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, զորք և զինամթերք է տեղափոխել Ստեփանակերտ-Ղաբալիշեն-Լիսագոր անտառային ճանապարհով: Իրականում, խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ այդ ճանապարհով տեղի է ունենում միայն քաղաքացիական անձանց և հումանիտար բեռների տեղափոխություն Արցախի բնակավայրերի միջև:

Կարդալ ավելին

Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը

Ադրբեջանական կողմը կեսգիշերին հերթական անգամ արգելափակել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը։ Այս մասին հայտնում են Արցախգազ ՓԲԸ-ից։«Խնդրում ենք խստիվ կերպով հետևել գազից օգտվելու անվտանգության կանոններին»,- ասված է հաղորդագրության մեջ։ Նյութի սկզբնաղբյուրն ՝ այստեղ 

Կարդալ ավելին

Ադրբեջանը կրակ է բացել Ճարտարում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիների ուղղությամբ. Արցախի ՆԳՆ

Մարտի 22-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ առավոտյան ժամը 09:30-ի սահմաններում,  Ճարտար քաղաքի բնակիչներ՝ Հ. Հարությունյանը, Ա. Ղահրամանյանը, Մ.Ջիվանյանը, Գ.Ղուկասյանը, Կ.Դավթյանը, Ա.Ադամյանը և Դ.Դավթյանը, Ճարտար քաղաքի վարչական տարածքում գտնվող «Կլազին ձոր» կոչվող տեղամասում գտնվող խաղողայգիներում գյուղատնտեսական  աշխատանքներ կատարելիս, հայտնվել են ադրբեջանական զինուժի կողմից արձակված կրակի թիրախում: Խաղողայգիներին հարակից ադրբեջանական մարտական…

Կարդալ ավելին