March 23, 2023 Page 11

Երասխում հակառակորդի կրակոցից զինծառայող է մահացել

Երասխի հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից մարտի 22-ի ժամը 16:20-ի սահմաններում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Արշակ Սերյոժայի Սարգսյանը: «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից։ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Կարդալ ավելին

Ադրբեջանը քանդում է հայերի տները, փոխարենը կառուցում տներ ադրբեջանցիների համար․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նիստի ընթացքում անդրադարձավ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպան քաղաքականությանը։  «Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման 100–րդ օրը Ադրբջանը նշանավորեց ԼՂ–ում բնական գազի մատակարարման 13–րդ անջատումով։ Սրան նախորդեց Լեռնային Ղարաբղի էթնիկ զտման ենթարկված Թալիշ գյուղում Ադրբեջանի ղեկավարի ունեցած ելույթը, որը այլ կերպ, քան ագրեսիվ, դժվար է որակել։ Թալիշ գյուղում տեղի ունեցածը Ադրբեջանի կողմից իրականացվող…

Կարդալ ավելին

Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատ է․«Ժողովուրդ»

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը երեկ դատարան չի ներկայացել առողջական խնդիրների պատճառով, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։ Ինչպես հայտնի է, հունվարի 18-ին Գագիկ Խաչատրյանին դատարանը թույլատրել էր մեկնել արտերկիր բուժման նպատակով։ Նա 2023 թվականի հունվարի 20-ից մինչև փետրվարի 10-ը բացակայել էր երկրից, և չնայած մեղադրող դատախազը դեմ էր՝ մտավախություն հայտնելով, որ Խաչատրյանը Հայաստան չի վերադառնա, այնուամենայնիվ,…

Կարդալ ավելին