ԱԽ քարտուղարն աշխատանքային այցով կմեկնի Մերձբալթյան երկրներ
Մարտի 27-31-ն ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այց կկատարի Լատվիայի Հանրապետություն, Լիտվայի Հանրապետություն և Էստոնիայի Հանրապետություն: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից, այցի շրջանակներում ԱԽ քարտուղարն աշխատանքային հանդիպումներ կունենա Ռիգայում, Վիլնյուսում և Տալլինում: Նյութի ՝ սկզբնաղբյուր
