Դատարանը բավարարել է Գևորգ Պետրոսյանի ձերբակալման իրավաչափության վիճարկման բողոքը

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը (նախագահությամբ՝ դատավոր Ա.Մելիքսեթյանի) այսօր բավարարել է ԵՊՀ դասախոս, փաստաբան Գևորգ Պետրոսյանի ձերբակալման իրավաչափության վիճարկման կապակցությամբ ներկայացված բողոքը։ Դատարանը հաստատել է ձերբակալման ընթացքում Գ. Պետրոսյանի իրավունքների խախտման փաստը՝ նրան պարզաբանելով ՀՀ օրենսդրությամբ հատուցում ստանալու նրա իրավունքը և կարգը»։

Կարդալ ավելին

Որպես անհետ կորած որոնվող 24-ամյա երիտասարդի դին հայտնաբերվել է անդունդում

Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչություն և ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում ավտոմեքենան գահավիժել է ձորը: Ոստիկանները, փրկարարներն ու պարեկները մոտ 500 մետր խորությամբ անդունդում հայտնաբերել են Opel մակնիշի ավտոմեքենա։ Ավտոմեքենայից դուրս հայտնաբերվել է երիտասարդ տղայի դի:…

Կարդալ ավելին

Դեսպանությունների ռազմական կցորդներն այցելել են Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական կենտրոն

Մարտի 23-ին ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներն այցելել են Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական կենտրոն: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Զորամասի հրամանատարը ռազմադիվանագիտական ներկայացուցիչների պատվիրակությանը ներկայացրել է որոշ մանրամասներ զորամասի պատմության, կառուցվածքի, խնդիրների և գործունեության վերաբերյալ, ինչպես նաև պատասխանել կցորդներին հետաքրքրող հարցերին: Ճեպազրույցից հետո ռազմական կցորդները շրջել են զորամասի տարածքում, ծանոթացել զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, ուսումնանյութական…

Կարդալ ավելին

Փաշինյանի որոշ թիմակիցներ գաղտնի տեսաձայնագրող սարքեր են գնել․ կոմպրոմատային պատերազմ. Politik.am

ՔՊ խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի անվան հետ կապվող աղմկոտ քրեական գործից և Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի կալանավորումից հետո իշխող թիմում արշալույսները այդքան էլ խաղաղ չեն։ Այս մասին գրում է Politik.am-ը: ՔՊ-ում լավ են հասկանում, որ իրենց բոլորի անվան հետ կարող են կապվել քրեական գործեր, գրեթե բոլորը այս ընթացքում ֆինանսական առաջընթաց են ունեցել, որն…

Կարդալ ավելին