Հայաստանի 6 ԲԿ-ներում արձանագրվել են շուրջ 542 մլն դրամի խախտումներ. ՊՎԾ

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում ամփոփվում են Ծառայության ղեկավարի հանձնարարագրի հիման վրա Սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության կողմից ՀՀ առողջապահության նախարարությունում իրականացված՝ «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման մասին» 2020 և 2021 թվականների պայմանագրերի կատարման նկատմամբ վերահսկողության՝ ուսումնասիրության արդյունքները, որի շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարության Պետական առողջապահական գործակալությունում (ՊԱԳ) արձանագրվել են…

Կարդալ ավելին

«Սուրմալուի» և «Փեթակի» առևտրականները գործադուլ են սկսում

«Սուրմալուի» պայթյունից հետո Քրիստափորի փողոցի մի հատվածի երթևեկությունը փակվել էր։ Օգոստոսի 23-ից այն միակողմանի բացվեց: Բայց այդ երթևեկությունն, ըստ բողոքի ակցիայի մասնակիցների, թույլ չի տալիս, որ տվյալ հատվածում գտնվող առևտրի տաղավարները բնականոն գործեն։ Այսօր` «Սուրմալուի» պայթյունից շուրջ 1 ամիս անց, Երևանի «Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոնների աշխատակիցները բողոքի ակցիա են կազմակերպել` սպառնալով իրենց խնդիրները չլուծելու…

Կարդալ ավելին

Սուրեն Պապիկյանը զինծառայողներին հորդորել է խստագույնս հետևել անվտանգության կանոններին

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 23-ին այցելել է Հանրապետության N զորամիավորման ենթակա զորամասերից մեկը։ Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ Սուրեն Պապիկյանը ողջունել է մարտական հերթապահության պատրաստվող անձնակազմին, մաղթել անվտանգ և զգոն ծառայություն։ Սուրեն Պապիկյանը զինծառայողներին հորդորել է խստագույնս հետևել անվտանգության կանոններին, ինչպես նաև ուշադրությամբ ու բարձր կարգապահությամբ կազմակերպել ծառայությունն ու մարտական հերթապահությունը՝ հատկապես անբարենպաստ…

Կարդալ ավելին

2 նոր ավերիչ երկրաշարժ Թուրքիայում. Մանրամասներ (տեսանյութ)

Թուրքական տարբեր նահանգներում երկրաշարժերը շարունակվում են։ Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության տվյալներով գիշերը ցնցումներ են գրանցվել  Մալաթիա և Քահրամանմարաշ նահանգներում։ Մալաթիայում երկրաշարժը զգացվել է 4.4 մագնիտուդ ուժգնությամբ, էպիկենտրոնը գտնվել է  7 կմ խորության վրա։ Քահրամանմարաշում էլ ցնցումը զգացվել է 5.3 մագնիտուդ ուժգնությամբ։ Մանրամասները ՝ Բաց TV-ի պատրաստած ռեպորտաժում

Կարդալ ավելին