March 24, 2023 Page 11

Ստամբուլի հյուրանոցներից մեկում հրդեհ է բռնկվել․ կան զոհեր ու վիրավորներ

Ստամբուլի հյուրանոցներից մեկում ուրբաթ՝ մարտի 24-ին, խոշոր հրդեհ է բռնկվել, որի հետևանքով զոհվել է երկու մարդ, ևս երկուսը՝ վիրավորվել։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ TRT հեռուստաալիքին հղումով։ Հրդեհը բռնկվել է Պենդիկի շրջանում գտնվող յոթհարկանի հյուրանոցում, դրա պատճառներն առայժմ հայտնի չեն։ Հաղորդվում է, որ փրկարար ծառայությունների աշխատակիցներին հաջողվել է այն մարել 45 րոպեում։ Նյութի աղբյուրն ՝…

Կարդալ ավելին

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Փաշինյանի հայտարարությանը

Խաղաղության պայմանագրի հասնելու համար Հայաստանը պետք է «բարեխղճորեն» (չակերտները՝ Tert.am) բանակցի. այս մասին գրել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն՝ ի պատասխան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի «թվիթին»։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: «Մեր տարածաշրջանում պետք է գերակայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հարգանքը, և ցանկացած սրացում պետք է լուծվի միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա:…

Կարդալ ավելին

Բագրատ Միկոյանը նշանակվել է ՀՀ երկրորդ Նախագահի գրասենյակի պատասխանատու

ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջում ասված է , որ  Բագրատ Միկոյանը նշանակվել է ՀՀ երկրորդ Նախագահի գրասենյակի պատասխանատու։ Մինչ այդ, նա զբաղեցնում էր նույն գրասենյակի համակարգողի պաշտոնը ։ Վիկտոր Սողոմոնյանը, ով 2008 թվականից ղեկավարում էր պաշտոնաթող Նախագահ Քոչարյանի գրասենյակը, փետրվարին հայտարարեց հեռանալու մասին։ Բագրատ Հրաչիկի Միկոյանի կենսագրությունը. Ծնվել է 1979թ. հունիսի 28-ին, Կիրովական…

Կարդալ ավելին

Իրանի Խոյ քաղաքի մոտակայքում երկրաշարժ է գրանցվել․ այն զգացվել է նաև ՀՀ որոշ բնակավայրերում

Մարտի 24-ին, տեղական ժամանակով ժամը՝ 07:16-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 03:16-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.48⁰ և արևելյան երկայնության 45.21⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Խոյ քաղաքից 23 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5․3 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ: Երկրաշարժը զգացվել է…

Կարդալ ավելին