Հայաստանի ազգային հավաքականը վերջին մարզումն անցկացրեց Թուրքիայի դեմ խաղից առաջ (տեսանյութ)

Հայաստանի ազգային հավաքականը ՈՒԵՖԱ Եվրո-2024-ի որակավորման խմբային փուլի՝ Թորքիայի դեմ վաղը կայանալիք խաղից առաջ այսօր նախախաղային մարզում է անցկացրել Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Մարզման առաջին 15 րոպեները բաց են եղել մեդիայի ներկայացուցիչների համար:    

Կարդալ ավելին

Մեղրի-Երևան ճանապարհին «Opel»-ը շրջվել է

Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 117-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1995 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել…

Կարդալ ավելին

Ոչ մի հայ երբեք չի համաձայնի ապրել այսպիսի Ադրբեջանում. Վահագն Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հարցազրույց է տվել իտալական «la Repubblica» պարբերականին: Հարցազրույցի ընթացքում անդրադարձել է հարավկովկասյան տարածաշրջանում առկա հիմնախնդիրներին և ընդհանուր իրադրությանը: Վահագն Խաչատուրյանը մանրամասներ է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բովանդակության և ղարաբաղյան շարժման մեկնարկի վերաբերյալ: Իր խոսքում նախագահը նշել է. «Երեսուն տարի առաջ իրավիճակը նույնն էր, ինչ այսօր, վտանգված է հայության գոյատևումը։ Պատերազմ չէր…

Կարդալ ավելին

Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականը ժամանել է Երևան

Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականը ժամանել է Երևան։ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը լուսանկարներ է հրապարակել է «Զվարթնոց» օդանավակայանից։ Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը մարտի 25-ին Եվրո-2024-ի որակավորման փուլի առաջի տուրում կմրցի Թուրքիայի ընտրանու դեմ, իսկ մարտի 28-ին ընկերական հանդիպում կանցկացնի Կիպրոսի հետ։

Կարդալ ավելին