Արդարադատության միջազգային դատարանից որևէ արձագանք ակնկալել պետք չէ․ Եղիշե Կիրակոսյան

Արդարադատության միջազգային դատարանը դեռ չի ակտիվացրել սեփական որոշումների կատարման մոնիտորինգի մեխանիզմները։ Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովի արտահերթ նիստում հայտարարեց միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ Նրա խոսքով, ուղղակի իմաստ չունի դիմել դատարան՝ Ադրբեջանի դեմ նոր միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջով։ «Ի վերջո, Արդարադատության միջազգային դատարանի որոշումը միանգամայն պարզ էր՝ անհապաղ ապահովել Լաչինի…

Կարդալ ավելին

Երևանի քաղաքապետարանը սակուրայի մեկ տնկին ձեռք է բերել 65-72 հազար դրամով

Մարտի 23-ին Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը հայտարարեց «ծերացած, ֆունկցիոնալության ավարտին մոտ ծառերը կենսունակ, գեղազարդ ծառերով փոխարինելու աշխատանքների» մեկնարկի մասին։ Աշխատանքները մեկնարկել են Կասկադից, և այնտեղ հաստաբուն ծառերի հատումը քաղաքացիների շրջանում բողոքի ալիք բարձրացրեց, գրում է «Հետքը»։ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը Կասկադում հատված ծառերի փոխարեն տնկելու է սակուրա տեսակի ծառեր։ «Հետքը»…

Կարդալ ավելին

Ղարաբաղի հարցի լուծման ռուսական տարբերակը Ադրբեջանը մերժել է. Արարատ Միրզոյան

Ղարաբաղի հարցի լուծման ռուսական տարբերակը մերժվել է Ադրբեջանի կողմից։ Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների ​​խորհրդարանական հանձնաժողովի արտահերթ նիստում ասել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ «Պնդումներն այն մասին, որ Ռուսաստանն իր կարգավորման տարբերակում առաջարկել է ԼՂ կարգավիճակի հարցը թողնել ավելի ուշ, իսկ Արևմուտքը՝ Լեռնային Ղարաբաղը թողնել Ադրբեջանի կազմում, այնքան էլ չեն համապատասխանում իրականությանը», – ասել…

Կարդալ ավելին

Սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով տուժած Ջերմուկի ճոպանուղին գտնվում է վերանորոգման փուլում. քաղաքապետ

Ջերմուկի ճոպանուղին, որը զբոսաշրջիկների կողմից ամենաայցելվող վայրերից է, գտնվում է վերանորոգման փուլում։ Աշխատանքները կատարվում են հնարավորինս արագացված՝ զբոսաշրջային ակտիվ սեզոնին ընդառաջ։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Ջերմուկի քաղաքապետը: Սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով տուժած ենթակառուցվածքների թվում էր նաև ճոպանուղին, որի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել էր։

Կարդալ ավելին